|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արարատի մարզի Հովտաշեն գյուղի տարածքում բնակվող և անհայտ պատճառով աղտոտված արագիլներին հերթական անգամ մաքրել են կեղտից։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նախարարի իրավախորհրդատու, «Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանն ու մի խումբ կամավորները թռչունների մաքրման աշխատանքներն իրականացրել են երեկ` հուլիսի 28-ին։
«Ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև աղտոտման աղբյուրի բացահայտման նպատակով։ Մոտ օրերս պատրաստ կլինեն լաբորատոր հետազոտությունների արդյունքները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը վստահեցնում է, որ արագիլների մաքրման աշխատանքները պարբերական բնույթ են ունենալու։
Հիշեցնենք՝ շուրջ 2 շաբաթ առաջ սոցիալական կայքերում տեղեկություններ տարածվեցին, որ Արարատի մազի Հովտաշեն համայնքի տարածում ապրող արագիլներն աղտոտված են ու չեն կարողանում թռչել։
Որոշ ենթադրությունների համաձայն` արագիլներն աղտոտվել են Հրազդան գետը լցված արտադրական թափոններից։ Բայց հարցի վերջնական պատասխանը կտա գետի ջրից ու կենդանիների փետուրներից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությունը։

