|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայ-ադրբեջանական սահմանագոտում հուլիսի 28-ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության` Տավուշի մարզային խորհրդի նախագահ Սարգիս Ալեքսանյանը, որն այցելել է զինծառայողին:
«Փառք Աստծո, մեր մարտիկի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում և գտնվում է զինվորականին հարիր հոգեպես բարձր մակարդակի վրա:
Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած բոլոր քաջարի հայորդիներին»,- գրել է Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 28-ին ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Նա վիրավորվել է Ադրբեջանի զինուժի կրակոցից: