|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տեղեկացրել էինք, որ երեկ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի բարձր լեռնային Ախպրաձոր գյուղի բնակչուհի, 37-38 շաբաթական հղիի մոտ սկսվել է ծննդաբերական գործունեություն։ Վարդենիսի հիվանդանոցի շտապբուժօգնության մեքենան 22 կմ երկարությամբ դժվարանցանելի հատվածը գրեթե 3 ժամում կարողացել է հաղթահարել կրկին ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարների աջակցությամբ։ Մանկաբարձագինեկոլոգիական բրիգադը տեղում զննելով հղիին` ախտորոշել է նախածննդյան կծկանքներ։ Հղին բժշկի ուղեկցությամբ տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոց:
Հիվանդանոցից yerkir.am-ին տեղեկացրին, որ կնոջ առողջական վիճակը կայուն է.«Ահավոր դժվարությամբ են հիվանդանոց բերել, բոլոր ճանապարհները փակ էին` գյուղի փակ փողոցների, տների միջով մի կերպ հասցրել են հիվանդանոց: Նա դեռ չի ծննդաբերել, բայց իրեն լավ է զգում»: