կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 19:57
Արցախ

Որոնողական աշխատանքների ընթացքում վիրավորում ստացած և ողջ մնացած 2 զինծառայող է հայտնաբերվել

Որոնողական աշխատանքների ընթացքում վիրավորում ստացած և ողջ մնացած 2 զինծառայող է հայտնաբերվել

Նոյեմբերի 13-ից Արցախի բոլոր այն բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողություններ, որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս 828 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այս մասին «Հետքին» հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Որոնողական աշխատանքների ընթացքում վիրավորում ստացած և ողջ մնացած 2 զինծառայող է հայտնաբերվել՝ հայ և ադրբեջանցի: Նրանք հոսպիտալացվել են: Մյուս ուղղություններում ողջ մնացած զինվորներ դեռևս չեն հայտնաբերվել։

Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով պայմանավորված՝ վերջին 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքները դադարեցվել են: Թեպետ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել այսօր այդ աշխատանքները շարունակել Հադրութի, Ֆիզուլու, Ղուբաթլուի, Մարտունու և Ջաբրայիլի ուղղություններով:

Որոնողական աշխատանքներին վերջին 2 շաբաթների ընթացքում մասնակցել են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու պատերազմական փորձությունն անցած զինվորները: ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ծնողների և հարազատների փոխանցած ինֆորմացիայի հիման վրա հավաքագրել  և քարտեզավորել է տվյալները, փոխանցել բանակցող կողմին՝ դրանով որոշակիորեն հեշտացնելով աշխատանքը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։