|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տարբեր հանգամանքներով պայմանավորված` Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա:
Շատերը տեղանքի, իսկ ոմանք` հեռախոսների լիցքավորման հետ կապված խնդիրներ ունեն, շատերն արդեն վառելիքի ու սննդի, իսկ հերթը չափից ավելի դանդաղ է շարժվում:
Ադրբեջանական անցակետի աշխատանքային ռեժիմն ու նրանց մոտեցումը հավելյալ ցավ ու տառապանք է փոխանցում մեր հայրենակիցներին:
Այս պահին միջնորդ երկրների խնդիրը պետք է դառնա` Ադրբեջանի վրա գոնե այդ մասով ճնշումներ գործադրելու և ճանապարհի թողունակությունը կտրուկ մեծացման հարցը:
Սա հատկապես վերաբերվում է ՌԴ-ին, ովքեր տեղում ներկայություն ունեն և ապահովման հետ կապված ֆունկցիաներ են ստանձնել:
Ադրբեջանի` այս պահին դրսևորած մոտեցումները նպատակ ունեն առավելագույնս ճնշումներ գործադրելու և հոգեբանական հարձակումներ իրականացնելու` առանց այդ էլ բոլոր առումներով խոցելի մեր հայրենակիցների վրա»: