Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Proceedings of the Royal Society B ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ ժամանակակից եվրոպական տղամարդկանց մեծ մասը սերում է 5–10 հազար տարի առաջ Անատոլիայից գաղթած հողագործներից. «Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ ներկայիս եվրոպացիների նախնիները Եվրոպայում սկսել են ապրել մոտ 40 հազար տարի առաջ, իսկ 20 հազար տարի առաջ սկսվել է սառցե դարաշրջանը, ինչը ստիպել է նրանց գաղթել աշխարհամասի հարավ։ Կլիմայի տաքացումից հետո նրանք վերադարձել են բնակության նախկին շրջանները»։
Բրիտանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ անատոլիացի հողագործներին բնորոշ քրոմոսոմը պահպանվել է ժամանակակից եվրոպական մոտ 100 միլիոն տղամարդու մոտ, որոնք բնակվում են հիմնականում Իսպանիայում, Իռլանդիայում ու Ուելսում։
Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվականը» զրուցեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ, ով նշեց, որ Եվրոպայում ապրող ժողովուրդների ԴՆԹ-ի համեմատություն կատարելու համար պեղածո նյութի ԴՆԹ շատ քիչ կա. «Հիմա համեմատվում են թուրքեր, քրդեր, ասորիներ, հույներ, բայց ոչ երբեք հայեր։ Ոչ մի հայի տվյալ այս ցուցակներում չկա, այնպես որ՝ առայժմ մենք պետք է ձեռնպահ մնանք, սպասենք, հետևենք հետազոտությունների արդյունքներին»։
Նշենք, որ գիտնականների նախկինում արած ուսումնասիրությունների համաձայն՝ այդ նույն քրոմոսոմի տարածվածությունն աճում է աշխարհամասի դեպի արևելք շարժմանը զուգահեռ և գագաթնակետին է հասնում ներկայիս Թուրքիայում։