|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
aparaj.am- ՀՅԴ Արցախի Պատանեկան վարչության նախաձեռնությամբ հուլիսի 25-ին Արցախի Շուշի քաղաքում մեկնարկել է ՀՅԴ համաարցախյան երրորդ բանակումը: Այն նվիրված է ՀՅԴ Արցախի կառույցի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին:
Բանակումը նախատեսված է ՀՅԴ Արցախի պատանեկան միության շարքերում ընդգրկված պատանիների և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամների համար:
Բանակումին մասնակցում են ավելի քան 80 պատանի` Արցախի շրջաններից և Ստեփանակերտ քաղաքից: Օրակարգում ընդգրված են շարային պատրաստություններ, ծանոթացում զենքի օգտագործման կանոններին, բացօթյա աշխատանքներ, երգի ու պարի ուսուցում, արշավներ, սպորտային ու ինտելեկտուալ խաղեր:
Բանակումի ընդհանուր պատասխանատուն է Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Հարմիկ Հովսեփյանը, բանակումին հրավիրված է նաև ազատամարտիկ Անդրանիկ Ապոյանը:
Բանակումի մասնակիցների համար դասախոսություններով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
