Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017 թվականի օգոստոսի 16-ին ՀՅԴ Բյուրոյի Երիտասրդական գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը: Բանակումին մասնակցում են ավելի քան 100 ուսանողներ:
Մասնակիցներին ողջունի խոսք հղեցեին ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչյանը և բանակումի ընդհանուր պատասխանատու ընկեր Խաչատուր Ստեփանյանը:
Ընկեր Սարգիս Մկրտչյանը, կարևորելով նման ձեռնարկի իրականացումը, շեշտադրում կատարեց բանակումի նպատակի վրա, որն է ԱՊՀ երկրների տարածքում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում, երիտասարդությանը համախմբելը, նրանց կազմակերպեը, վերածելը մի ուժի, հզոր ուժի, որը ի զորու կլինի իր գործունեությամբ նպաստելու հայրենիքի հզորացմանը և զարգացմանը: Ընկերը հույս հայտնեց, որ բանակումը իսկապես կծառայի իր նպատակին:
Ընկերը Խաչատուր Ստեփանյանը կարևորեց անկախ պետականության կայացման և հզորացման գործում հայ երիտասարդության և ուսանողության դերն ու անելիքը: Ընկերոջ խոսքով, բանակումի մասնակիցները, ովքեր վաղը լրացնելու են հայ մտավորականության շարքերը, կարևոր անելիք ունեն իրենց շրջապատում ի նպաստ հայոց պետականության հզորացման լայնածավալ գործունեություն իրականացնել:
Բանակումի առաջին օրը շրջանների ներկայացուցիչները ներկայացրին իրենց պատկան շրջանի երիտասարդության իրավիճակը, խնդիրներն ու իրենց կատարած աշխատանքները։
ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Կիրօ Մանոյանը դասխոսություն կարդաց Հայ Դատ նյութի վերաբերյալ և պատասխանեց ներկաների բազմաթիւ հարցումներին։
Բանակումը տևելու է 5 օր, որի ընթացքում մասնակիցները ունկնդրելու են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, հայկական սփյուռքին, ՀՅԴ պատմությանը և անելիքներին, երիտասարդության դերին նվիրված դասախոսություներ: Դասախոսությունների թեմաներն առանձին քննարկվելու են աշխատանոցներում, որոնց ընթացքում բանակումի մասնակիցները հնարավորություն կունենան քննարկվող խնդիրների վերաբերյալ ներկայացնել իրենց տեսակետները: Բանակումի ընթացքում լինելու են նաև արշավներ, խաղեր, խրախճանք, խարույկահանդես:
Բանակման կարգախոսն է «Կազմակերպվածությունը ուժ է»։
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ
16 օգոստոս, 2017թ.
Ծաղկաձոր, Հայաստան