կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-23 14:03
Տարածաշրջան

ՀՅԴ երիտասարդական տարածաշրջանային բանակումը` Կիպրոսում

ՀՅԴ երիտասարդական տարածաշրջանային բանակումը` Կիպրոսում

ՀՅԴ Միջին Արևելքի և Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային բանակումը իր աշխատանքներն սկսեց 2016 թ. Օգոստոսի 22-ին, Կիպրոսի Թրոդոս լեռնաշղթայի բանակավայրերից մէկում։

Բանակումին մասնակցում են կուսակցական 13 շրջանների աւելի քան 65 երիտասրդներ։

Մասնակիցներ կան Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Ֆրանսիայի, Շուեդիայի, Հոլանդիայի, Միացեալ Թագաւորութեան, Արցախի, Հայաստանի, Կիպրոսի և այլ շրջաններից։

Բանակումի բացման արարողութիւնը տեղի ունեցաւ օգոստոսի 22-ի առաւօտեան։ Բացման խօսքով հանդէս եկան ՀՅԴ Կիպրոսի կոմիտէի անունից ընկեր Յակոբ Մանուկեանը և ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու՝ ընկեր Սարգիս Մկրտչեանը։

Ընկեր Յակոբ Մանուկեանը բարի գալուստ մաղթեց ներկաներին և նշեց, որ «Բանակումը Կիպրոսում հիւրընկալելն իրենց համար պատիւ է և խթան Կիպրոսում երիտասարդական շարժման աշխուժացման»։

Ընկեր Սարգիս Մկրտչեանը նշեց, որ «ՀՅԴաշնակցութիւնը 1986 թ. համահայկական բանակում է կազմակերպել Կիպրոսում։ 1986 թ. շատերը չէին հաւատում Հայաստանի անկախութեան։ Հաւատում էր ՀՅԴաշնակցութիւնը, որի հիմամբ էլ սերունդներ էր դաստիարակում։ Այսօր, 30 տարի յետոյ կրկին բանակում է կազմակերպւում Կիպրոսում։ Փոխուել են պայմանները։ Անկախացել է Հայաստանը։ Սակայն, ցաւօք, երկիրը բազմաթիւ դժուարութիւնների առջև է կանգնած։ Հայաստանը հզօր երկիր պիտի դառնայ։

ՀՅԴաշնակցութիւնը հաւատում է այդ տեսալականին և այդ հիմամբ էլ սերունդներ է դաստիարակում։ Սերունդներ, ովքերի պիտի իրենց յանձնառութեամբ, նուիրուածութեամբ, գիտութեամբ ու հայրենասիրութեամբ կերտեն ազատ, անկախ, միացեալ և հզօր Հայաստանը»։

Նշելի է, որ բանակումի մասնակիցները, օգոստոսի 21-ին, մասնակցեցին ՀՅԴ Կիպրոսի պատանեկան միութեան բանակումի փակման հանդիսութեան, որտեղ Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներն իրենց սրտի խօսքն ասացին։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ,
Կիպրոս, Թրոդոս