Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Դանակահարված երկու տղաներից մեկի մոտ արձանագրվել է ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք, մյուսի մոտ էլ արձանագրվել է գոտկային շրջանի բազմակի և ձախ թիակային շրջանի կտրածակած վերքեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը. հայտնում է Yerkir.am-ը:
«Փետրվարի 18-ին, ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են ընդունվել երկու դեռահաս դանակահարված տղաներ:
16-ամյա տղայի մոտ արձանագրվել է ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք: Վիճակը միջին ծանրության է, նկատվում է դրական դինամիկա և առողջության կայունացում:
17-ամյա տղայի մոտ էլ արձանագրվել է գոտկային շրջանի բազմակի և ձախ թիակային շրջանի կտրած-ծակած վերքեր: Վերջինիս մոտ ևս նկատվում է դրական դինամիկա և վիճակի կայունացում: Երկուսն էլ շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ»,- նշել է նա: