|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
10 տարի առաջ այս օրը Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ բացվել է Շուշիի գորգերի թանգարանը: Սակայն վերջին պատերազմի հետեւանքով թանգարանի փրկված նմուշները տեղափոխվել են Երեւան եւ տեղակայվել Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտի շենքում:
Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը նշում է, որ քանակական առումով գորգերի 70 տոկոսն է փրկվել, իսկ որակական առումով՝ մոտ 90: Այս պահին թանգարանային նմուշների ճակատագիրը, ըստ Ասծատրյանի, մնում է անորոշ, քանի որ Հայաստանում դեռեւս չկա գորգերի թանգարան, որտեղ էլ նմուշները մշտական ցուցադրության կներկայացվեն:
Մինչդեռ թշնամին Շուշիում, հենց Գորգերի թանգարանի շենքում՝ ադրբեջանական գորգերի թանգարան է բացել եւ ցուցադրություններ կազմակերպել:
Նշենք, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում էր Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։