Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվելու փաստը դատական իշխանության ներսում քննարկման թոփ թեմա է դարձել։ Շատերը չեն հասկանում՝ ինչ իմաստ ուներ «կյանքի գնով» դառնալ ԲԴԽ անդամ ու հրաժարվել դրանից։ Տավարացյանի մտերիմներից մեկը տեղեկացրեց, որ իրականում նա ի սկզբանե էլ չի ցանկացել գործուղվել ԲԴԽ, բայց քանի որ իր դեմ է դուրս եկել համայնքի մեծ մասը, հանուն «պրինցիպի» որոշել է ապացուցել, որ ինքը կարող է, ու գործընթացն էլ հակաօրինական է, բայց իր ուզածին հասնելուց հետո հրաժարվել է ԲԴԽ անդամությունից։
Հիշեցնենք, որ դեռ անցած նոյեմբերին դատավորների ժողովում ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվել էր 3 դատավոր՝ վճռաբեկ դատարանի դատավորներից։ Եվ ամենաբարձր քվեները ստացել էր Սուրեն Անտոնյանը, բայց ժողովը հանկարծ հիշել էր, որ գենդերային սկզբունքով պետք է ԲԴԽ անդամի թափուր տեղը համալրի կին, եւ այդ պատճառով ամենացածր քվեները ստացած Նախշուն Տավարացյանը համարվեց «հաղթող»։
Շուրջ 9 ամիս վճռաբեկում լարված մթնոլորտ էր. Անտոնյանի կողմնակիցներն ամեն ինչ անում էին, որ նրա ընտրությունը ճանաչվի, բայց հուլիսի 11–ի ժողովում Տավարացյանը որոշեց երդվել։ Արդյունքում կրկին աղմուկ բարձրացավ, գործընկերները համարեցին, որ դա անօրինական է, եւ այդ հարցը ներկայացվեց ԲԴԽ դատին, սակայն ԲԴԽ-ն որոշեց, որ ամեն ինչ օրինական է, որից հետո նա ինքնակամ հրաժարվեց։
Հիմա կրկին խոսվում է, որ գենդերային հիմունքներով կին պետք է լինի ԲԴԽ՝ վճռաբեկից ընտրված դատավորը։ Եվ հնչում է Ռուզան Հակոբյանի անունը»: