|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 18-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, տեղի ունեցավ Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստը, որտեղ Խորհուրդը հանդես եկավ որպես դատարան:
Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությունը կշարունակվի վաղը՝ հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին (Կորյունի 17):