Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 11–ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքում դատական համակարգը համալրել է ԲԴԽ-ի՝ իրեն հասանելիք տեղերը։ Բոլոր երեք թափուր տեղերը լրացվել են, որոնցից երկուսը՝ ընտրության, իսկ մեկը՝ երդման արդյունքում։ Վճռաբեկի դատավոր Նախշուն Տավարացյանի երդման հարցի քննարկումը խիստ լարված է ընթացել։
NEWS.am-ի աղբյուրների հաղորդմամբ՝ որոշ դատավորներ տարակուսել են, թե ինչպես է հնարավոր 2018թ. նոյեմբերին ընտրվել, այնուհետև գրավոր ու բանավոր հրաժարվել պաշտոնը ստանձնելուց, իսկ ութ ամիս հետո «անսպասելի» մտափոխվել ու որոշել երդմամբ ստանձնել պաշտոնը։ Այդ գործընթացի «օրինականությունը» փորձել է հիմնավորել Վճռաբեկի վարչական և քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, հնչել են առարկություններ, հարցեր և ելույթներ, որից հետո դատավոր Տավարացյանը հրավիրվել է երդում տալու։
Եղել են դատավորներ, որոնք ի նշան բողոքի՝ դուրս են եկել նիստերի դահլիճից։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանց թվում են եղել Երևան քաղաքի դատավորներ Դավիթ Բալայանը, Զարուհի Նախշքարյանը, Մարինե Մելքոնյանը, Աննա Փիլոսյանը, Լոռու մարզի դատավոր Վարդուհի Հովնանյանը և այլ դատավորներ։ Եղել են նաև երդմանը ծափահարողներ։