Վրաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի
Վրաստանի ավտոլցակայաններում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնին, հաղորդում է РИА Новости-ն: Ավտոլցակայանների աշխատակիցները նշում են, թե իրենց հայտնի չէ` ինչ պատճառներով են գները բարձրացել, սակայն փաստ է, որ թանկացումը երկու օրում է կատարվել: Վերլուծաբաններն ու փորձագետները բենզինի գնի աճը կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այլ ապրանքների գները կաճեն 8-ից 10 տոկոսով: