կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 10:59
Տնտեսական

Դիզելային վառելիքը 30 դրամով թանկացել է. բարձրացել է նաև բենզինի գինը. «Ժողովուրդ»

Դիզելային վառելիքը 30 դրամով թանկացել է. բարձրացել է նաև բենզինի գինը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Երևանի բենզալցակայաններում թանկացել է դիզելային վառելիքը: «Ժո­ղովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ լիտր դիզվառելիքը վաճառվում է 470 դրամով, մինչդեռ օրեր առաջ այն վաճառվում էր մեկ լիտրը 440 դրամով: Ինչպես հայտնի է, դիզվառելիքը կի­րառվում է գյուղատնտեսության ոլոր­տում, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում դարձյալ թանկանալու է, ինչն իր հերթին բերելու է ևաև գյու­ղատնտեսական մթերքների թանկացման: 

Նկատենք, որ դիզվառելիքի թանկացումը տեղի է ունենում այն ժամա­նակ, երբ սկսվում են գյուղատնտեսա­կան աշխատանքները: Չէ՞ որ հենց այս շրջանում է վառելիքի այս տեսակի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում: 

Նշենք, որ բենզինի գները ևս 10 դրամով բարձրացել են. ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 420 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզի­նը վաճառվում է 440 դրամով: 

Ի դեպ, այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն՝ երրորդ երկրից ներկրվող բեն­զինը ավելի թանկ է մաքսազերծվում: Բայց 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքն էլ ավելի կբարձրանա՝ 5 տոկոսով, և այդ հան­գամանքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այն գործարարների հա­մար, որոնք բենզին ներկրում են երրորդ երկրներից»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: