|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Քիչ առաջ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գրանցվել է երկրաշարժ: Աթենքի Գեոդինամիկայի ինստիտուտը հաղարդում է, որ ուժգնությունը կազմել է 5.1 բալ, իսկ ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների կենտրոնը նշում է` 5.3 բալ:
«Երկրաշարժն ուժգին էր, սակայն շատ երկար չէր»,- հաղորդում է Երկրաշարժերի հետազոտման եվրոպական կենտրոնը:
Դեռևս չկան տեղեկություններ զոհերի և վիրավորումների մասին. մարդիկ անմիջապես դուրս են եկել փողոց. հաղորդում է The Independent-ը:
Հունաստանում վերջին խոշոր երկրաշարժը գրանցվել է 1999 թ.: 6 բալանոց երկրաշարժը խլել էր 143 մարդու կյանք և ավերել մոտ 100 շինություն: