կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-31 22:43
Աշխարհ

Աթենքում նշվել է Հայոց բանակի 19-ամյակը

Աթենքում նշվել է Հայոց բանակի 19-ամյակը

Հունվարի 28-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության Պատերազմական թանգարանի հանդիսասրահում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ վերակազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա է եղել մոտ 200 հրավիրյալ:


Միաժամանակ կազմակերպվել է ցուցահանդես հայ-հունական ռազմական համագործակցության դարավոր պատմության վերաբերյալ:


Հանդիսության ընթացքում Հունաստանում Հայաստանի դեսպանը եւ ռազմական կցորդը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից «Մարշալ Բաղրամյան» եւ «Ծովակալ Իսակով» մեդալներով պարգեւատրել է բարձրաստիճան հույն սպաների` հայ-հունական ռազմական համագործակցության ասպարեզում ունեցած ավցանդի համար:


Միջոցառմանը մասնակցել են Հունաստանի ԱՊ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հունաստանում Ռուսաստանի, Ուկրաինայի, Սերբիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Ուզբեկստանի դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցիչները, Հունաստանում հավատարմագրված ռազմադիվանագիտական կորպուսը` հանձինս ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Ռումինիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սերբիայի, Բուլղարիայի, Իրանի, Լիբիայի ռազմական, զինվորական, ՌՕՈՒ, ՌԾՈՒ և սպառազինության կցորդների, ՀՀ-ում պաշտոնավարած հույն ռազմական կցորդներ, հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ: