Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա այց է կատարվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաեւ բժշկական փաստաթղթերը:
Արձանագրվել է, որ 2019 թվականի հունիսի 13-ից սննդի ընդունումից հրաժարված անձի հացադուլը պայմանավորված է դատաքննության փուլում գտնվող քրեական գործով: Ազատությունից զրկված անձին պարզաբանվել է հացադուլի բացասական հետեւանքներն իր առողջական վիճակի վրա:
Հացադուլ հայտարարած անձը բարձրացրել է հացադուլով պայմանավորված առողջական խնդիրներ, մասնավորապես՝ քաշի կորուստ, զարկերակային արյան ճնշման անկում, փսխումներ եւ ընդհանուր թուլություն:
Հացադուլ հայտարարած անձի առողջական վիճակի հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ եւ դրանց կապակցությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:
Մյուս անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, ցուցաբերվող բժշկական օգնությանը, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկում՝ ըստ խցերի տեղաբաշխմանը:
Բարձրացված հարցերի մի մասը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։