|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.14 |
| EUR | ⚊ | € 443.82 |
| RUB | ⚊ | ₽ 4.8865 |
| GBP | ⚊ | £ 508.24 |
| GEL | ⚊ | ₾ 140.76 |
Թուրքիան ԱՄՆ իշխանություններից կպահանջի վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների համար վճարած մոտ 1,4 միլիարդ դոլարը։ Դա պայմանավորված է Վաշինգտոնի որոշմամբ՝ Անկարային բացառել ինքնաթիռների նախագծից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որին մեջբերում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Այդուհանդերձ, Էրդողանը պատրաստվում է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին տեղեկացնել գումարը հետ պահանջելու որոշման մասին իրենց հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-31-ը Հռոմում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ընթացքում։
Կործանիչների մատակարարման հետ կապված վեճերը սկսվել են այն բանից հետո, երբ Մոսկվան 2017 թվականին Անկարայի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու պայմանագիր ստորագրեց: Թուրքիայի որոշումը կտրուկ բացասական արձագանքի է արժանացել ՆԱՏՕ-ի բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից: Վաշինգտոնը դեռ փորձում է ստիպել Թուրքիային՝ հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից և այդ կապակցությամբ միակողմանի պատժամիջոցներ է սահմանել։
Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը Ռուսաստանից ձեռք է բերել Ս-400 համակարգը: