|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների դեմ. հայտնում է РИА Новости-ն: Նա բացատրել է դա վրաց ժողովրդի հանդեպ հարգանքով:
Ավելի վաղ ՌԴ Պետդուման լիագումար նիստում հայտարարություն էր ընդունել, որում խորհուրդ է տալիս ՌԴ կառավարությանը` դիտարկել Վրաստանի նկատմամբ հատուկ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարությունը և համապատասխան առաջարկներ ներկայացնել ՌԴ նախագահին: Ռուսաստանցի պատգամավորները հայտարարությունում դատապարտում էին Վրաստանում չդադարող հակառուսական սադրանքները:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավորի հետ կապված սկանդալին հաջորդել է նորը. վրացի լրագրողն իր հեղինակային հաղորդման ժամանակ հայհոյել է Վլադիմիր Պուտինին: