|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին ասվում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
Նշվում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ալիեւը Անկարա է ժամանել Մյունխենից, որտեղ մասնակցել է անվտանգության համաժողովին։
Այցի պաշտոնական մասը նախատեսված է փետրվարի 19-ին։
Սա Ալիևի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում հինգերորդ ժամկետով վերընտրվելուց հետո։ Նա երդում է տվել եւ իր պարտականությունները սկսել է փետրվարի 14-ին։