կարևոր
1099 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-06 11:11
Քաղաքական

Բլինքենը ժամանել է Թուրքիա

Բլինքենը ժամանել է Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նախատեսվում են պաշտոնական բանակցություններ Բլինքենի ու Ֆիդանի միջև, որոնց ընթացքում քննարկվելու են Գազայի հատվածում տիրող իրավիճակը, տարածաշրջանային մի շարք հարցեր ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։