|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մոսկվան պարբերաբար կոչ է անում Իրանին`զերծ մնալ էսկալացիայի հանգեցնող քայլերից իրանական միջուկային գործարքի շուրջ: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Իրանը համբերություն է ցուցաբերել ավելի քան մեկ տարի… Ներկայումս նրանք բնական կերպով ցուցադրում են այդ ամբողջ իրավիճակի մերժում: Մենք, մեր հերթին, բազմիցս կոչ ենք արել Իրանին` զերծ մնալ իրանական միջուկային գործարքի շրջանակում գործողությունների պլանի շուրջ էսկալացիոն քայլերից, սակայն պետք է հասկանալ, որ Իրանի ղեկավարությունը և իրանցի բանակցողները, որոնք փորձում էին պահպանել գործարքը, չեն կարող հաշտվել իրենց երկրի շուրջ կատարվող իրադարձությունների հետ»,- ասել է Ռյաբկովը: