Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 8-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի (Peter Maurer) հետ։
Զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին դրա ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։
Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում` շեշտելով կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում իրականացվող գործունեության կարևորությունը։
Անդրանիկ Հովհաննիսյանն ու Պետեր Մաուրերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ ԿՄԽԿ ոլորտային համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում։
Դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց ԼՂ համակարտության գոտում բնակվող մարդկանց անօտարելի իրավունքների ապահովման կարևորությունը, նրանց հումանիտար իրավունքի անշեղ իրագործումը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ շեշտեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը խաղաղ գործընթացի առաջմղման գործում։