|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լիբանանում ծնված եւ մեծացած Ժիրայր Բեջեքյանն ու Սիմոն Գաֆալյանն արդեն երկար տարիներ Հայաստանում են ապրում: Հաստատվելով՝ անտրտունջ կիսել են հայրենիքի բոլոր դժվարությունները՝ Արցախյան ազատամարտից մինչեւ Ապրիլյան պատերազմ:
Նրանք էլ, ինչպես շատ հայրենադարձներ, տեղափոխվելուց հետո սկզբնական շրջանում բազմաթիվ դժվարությունների միջով են անցել: Դա է պատճառը, որ Հայաստանում հաստատված Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակ հիմնելու միտք ծագեց՝ թեթեւացնելու համար հայրենդարձ հայրենակիցների սկզբնական հոգսերը:
4 ամիս առաջ հիմնված հանձնախումբն արդեն 3 շաբաթ է սկսել է իր գործունեությունը: Խորհրդատվություն է տրամադրում հայրենադարձներին՝ քաղաքացիություն ձեռք բերելու, կացության, վարորդական իրավունք ստանալու, գրանցման, հայկական բանակում ծառայելու եւ այլ հարցերում: Անհրաժեշտության դեպքում՝ դիմում է նաեւ պատկան մարմիններին ու կառույցներին, պաշտոնատար անձանց:
Մանրամասները՝ տեսանյութում։