կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-07 14:10
Հասարակություն

Ես հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք. Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է գազի գնի հարցը

Ես հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք. Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է գազի գնի հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ խոսել է գազի գնի մասին: Նրա խոսքով` կարևոր է, որպեսզի «համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը»:

«Դա, իսկապես, շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, քանի որ, կարծում եմ, այդ հարցը մենք քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Ես կարծում եմ, որ պետք է հասկանալ այդ հարցի բոլոր նրբությունները, քանի որ ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով` տնտեսական աճի ցուցանիշը ՀՀ-ում կազմել է 7,1 տոկոս: «Դա ցույց է տալիս, որ մենք մեծ շանսեր ունենք տնտեսական առաջընթացի համար: Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն: Եվ շատ կարևոր է, որպեսզի կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որը չի կոտրի այն տեմպը, որն ունենք տնտեսությունում: Ես հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ սովորական չեն, մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, և ես կարծում եմ, որ պետք է լուծել գազի ռազմավարական հարցը նույնպես»,- ասել է ՀՀ վարչապետը: