կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-08 22:10
Աշխարհ

Պուտինը Էրդողանին խոստացել է լուծել ռուսական գազի գնի ձևավորման հարցը

Պուտինը Էրդողանին խոստացել է լուծել ռուսական գազի գնի ձևավորման հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամփոփելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ բանակցություննեը, ասել է, որ Անկարան պնդում է ռուսական գազի մի գին, մինչդեռ «Գազպրոմ» ընկերությունը գազի գինը ոչ թե իր կամքով է  ձևավորում, այլ շուկայական գների հիման վրա:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Գազի գինը ձևավորվում է ոչ թե «Գազպրոմ»-ի կամքով, այլ շուկայական գների համաձայն: Գինը ձևավորելիս պետք է հաշվի առնել, որ կան հարցեր, խնդիրներ, մեր թուրք գործընկերները պնդում են գազի որոշակի գին, «Գազպրոմ»-ն առաջարկում է այլ լուծումներ: Միևնույն է, այդ լուծումները գտնվելու են: Մենք կփնտրենք այդ լուծումները, քանի որ մեզ համար կարևոր է թուրքական շուկան»,-ասել է Պուտինը: