|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա հինգ տարիներին սահմանին գազի գնի ձևավորման մոտեցումների, որոշակի գնային մոդել ունենալու մասին փաստաթուղթ է պատրաստվում ։ Ինչ վերաբերում է ՌԴ-ից մատակարարվող գազին, ապա դրա համար վճարում է «Գազպրոմ Արմենիա»-ն, և պետությունը գազի համար պարտք չի կուտակում:
«Վերոնշյալ փաստաթուղթն ունենալու համար բանակցություններն իրականացվում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, մասնակցում են էներգետիկայի նախարարությունը ու «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ռուսական «Գազպրոմ»-ից մասնագետների խումբ է եկել, քննարկել ենք գազամատակարարման սխեման, որը մինչև 2030-ը սպասվող ներդրումային ծրագրերն են, ինչպես նաև քննարկվել են մոտեցումներ ներքին գնի ձևավորման մասին։ Բանակցությունները շարունակվում են, հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, կասենք», - ասաց Բաղրամյանը։
Հարցին` հնարավո՞ր է բանակցությունների ավարտից հետո որևէ բան փոխվի, և գումարային տարբերությունը ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ն վճարի, այլ այդ պարտավորությունը դրվի ժողովրդի վրա, նա մերժողական կտրուկ պատասխան տվեց։