ՆԱՏՕ-ի երկու մարտական նավերը մտել են Սև ծով, այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Նավերը անցել են Դարդանելի նեղուցը, հատել Մարմարի ծովը և մտել Սև ծով: Նավերն ուղևորվել են դեպի Ուկրաինա` մասնակցելու Sea Breeze-2019 վարժանքներին:Ամերիկյան և ուկրաինական համատեղ ռազմական զորավարժությունները կտևեն մինչև հուլիսի 12-ը: Դրանում մասնակցելու են 30 նավ, 30 անօդաչուներ և 900-ից ավելի զինծառայողներ: ՌԴ ԱԳՆ-ն դրանք մեկնաբանել է որպես վտանգավոր նախաձեռնություն: