Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինական առափնյա պահպանության չորս նավ մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր` մինչև վիճելի Սենկակու կղզիների ափերը. հայտնում է РБК-ն՝ NHK ճապոնական հեռուստաալիքին հղումով։
Ըստ առափնյա պահպանության 11-րդ տարածաշրջանային շտաբի՝ չինական նավերը մեկը մյուսի հետևից սկսել են ներթափանցել Ճապոնիայի տարածքային ջրեր մայիսի 14-ին` մոտավորապես ժամը 10:30-ից մինչև 10:45-ը։ Արդյունքում` նավերը գտնվում են Ճապոնիայի տարածքային ջրերում՝ Մինամիկոձիմայի ափերի մոտ (Սենկակու արշիպելագի կղզիներից մեկը)։
Ճապոնիայի առափնյա պահպանությունը չինական նավերին նախազգուշացրել է անհապաղ լքել տարածքային ջրերը։
Անմարդաբնակ արշիպելագը (ճապոնացիներն այն անվանում են Սենկակու, իսկ չինացիները՝ Դյաոյույդաո) Ճապոնիայի վերահսկողության տակ է անցել 1895 թվականին՝ Թայվանի հետ, որը գրավվել էր ճապոնական զորքերի կողմից Չինաստանի հետ պատերազմում հաղթելուց հետո։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արշիպելագը գտնվում էր ԱՄՆ-ի վերահսկողության տակ, սակայն հետագայում փոխանցվեց Ճապոնիային։ Պատերազմից հետո Տոկիոն հրաժարվեց Թայվանի նկատմամբ իրավունքներից, և այդ կապակցությամբ Պեկինը կարծում է, որ Ճապոնիան նաև պետք է վերադարձնի կղզիները։ Չինաստանի և Ճապոնիայի միջև տարածքային վեճի նոր սրումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2012 թվականին Տոկիոն մասնավոր ճապոնացի սեփականատիրոջից գնեց արշիպելագի հինգ կղզիներից երեքը՝ այդպիսով ընդգծելով դրանց պետական կարգավիճակը։