Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին մշտական ծովային խմբի նավերը մտել են Բալթիկ ծով և կմասնակցեն վարժանքների հարևան դաշնակից ու գործընկեր երկրների հետ. հայտնում է Interfax-ը՝ ERR հեռուստառադիոհեռարձակող պորտալին հղումով։
«ՆԱՏՕ-ի մշտական ծովային՝ արագ արձագանքման SNMG1 խմբի նավերից մի քանիսը մտել են Բալթիկ ծով։ Մնացած նավերը կժամանեն Տալլինի նավահանգստի հին զբոսաշրջային տերմինալ: Առաջնային խնդիրն է ցույց տալ դաշնակիցների ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և համատեղ վարժանքներ անցկացնել էստոնական նավատորմի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Էստոնիայի ռազմածովային ուժերի հրամանատար Յուրի Սասկի խոսքով՝ հաջորդ շաբաթ նախատեսվում են էստոնացի ծովայինների հետ համատեղ վարժանքներ։
Արդեն նավահանգստում գտնվող երեք ֆրեգատները եկել են Նորվեգիայի միջազգային հյուսիսային ջրերից: Այնտեղ նրանք զորավարժության են մասնակցել, որը կոչվում էր «Սառը պատասխան»։
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ տերմինալում գտնվող ՆԱՏՕ-ի նավերը կփոխարինվեն Դաշինքի ռազմածովային ուժերի մեկ այլ խմբով։