կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 18:18
Հասարակություն

ՀՕՖ-ը գիտաժողով է կազմակերպել Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի բուժքույրերի համար

ՀՕՖ-ը գիտաժողով է կազմակերպել Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի բուժքույրերի համար

– Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Հայաստանի Բուժքույրերի ասոցիացիայի հետ համատեղ 5-րդ բժշկական համագումարի շրջանակներում «Հայաստան - Արցախ հանուն առողջության» խորագրով գիտաժողով է անցկացրել Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի բուժքույրերի համար։

Գիտաժողովը տեղի է ունեցել այսօր, Տավուշի մարզի Իջեւան քաղաքում։ Գիտելիքների թարմացման, բժշկության ոլորտում առաջատար փորձի փոխանակման նպատակով իրականացվող գիտաժողովին մասնակցել է երկու մարզերի ավելի քան 250 բուժքույր։

Մասնակիցներին բացման խոսքով ողջունել են Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, «Բուժքույրերի միավորում» ՀԿ-ի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը, ամերիկյան բուժքույրերի նախագահ Քրիստինե Օհանյանը եւ ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը։

«Բժիշկների վերապատրաստումներին զուգահեռ ՀՕՖ-ը կարեւորում է նաեւ բուժքույրերի վերապատրաստումները, քանի որ գյուղական միջավայրում բուժքույրերի աշխատանքը շատ կարեւոր է, անգամ կենսական»,- նշել է Փիլիպոսյանը՝ հեվելելով, որ գիտաժողովը նվիրված է ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Անեթ Չուլֆայանի հիշատակին։

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի բուժքույրերի ասոցիացիայի ներկայացուցիչները, տեղացի ու 5-րդ բժշկական համագումարին մասնակցող արտասահմանյան մասնագետները անդրադարձել են առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպմանը, կանանց առողջությանը, ներհիվանդանոցային վարակի կանխարգելմանը։ Խոսել են նաեւ շաքարային դիաբետի, հեպատիտների ու դրանց կանխարգելման, ինֆոկցիոն հիվանդությունների ու մի շարք այլ կարեւոր թեմաների վերաբերյալ։ Գիտաժողովի ավարտին բուժքույրերը ստացել են կրեդիտներ ապահովող հավաստագրեր։

Գիտաժողովը հովանավորվել է ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» (ԱՀՏՄ) բազմաբաղադրիչ ծրագրի շրջանակներում: