Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ:
«Սիրելի’ բուժքույրեր,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։
Բոլոր ժամանակներում բուժաշխատողի աշխատանքը եղել և մնում է հարգված ու պահանջված, քանզի առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է: Օրը լավ առիթ է վերստին երախտիքի անկեղծ խոսքեր հղելու մեր բոլոր բուժքույրերին, ովքեր անտրտունջ և մեծ նվիրումով կատարում են մասնագիտական իրենց պարտքը։
Նոր տիպի կորոնավիրուսային վարակը ձևավորել է հանրային նոր օրակարգ ու մոտեցումներ և այսօր Դուք շարունակում եք կատարել Ձեր աշխատանքն ուղղված բնակչության առողջության պահպանմանը: Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ նոր կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարում, Դուք գտնվում եք առաջնային գծում:
Սիրելի’ բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` շարունակելու դժվարին ու մեծ պատասխանատվությամբ լի առաքելությունը»,- ասված է ուղերձում: