կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-29 14:01
Հասարակություն

ՀՕՖ-ի երեխաների աջակցման կենտրոնում այս պահին կա 17 երեխա. կենտրոնի սոցաշխատող

ՀՕՖ-ի երեխաների աջակցման կենտրոնում այս պահին կա 17 երեխա. կենտրոնի սոցաշխատող

ՀՕՖ-ի երեխաների աջակցման կենտրոն-հիմնադրամի սոցիալական աշխատող Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին իրենց կենտրոնն ունի 17 երեխա, որոնց համար լուծումներ գտնելը դժվարացել է, մինչդեռ կանխարգելման դեպքում ամեն բան ավելի հեշտ կլիներ:

Սոցաշխատողը նշեց, թե չի կարելի ասել, որ իրենց մոտ հայտնված երեխաները միայն սոցիալական ծանր պայմաններում ապրողներ են: «Ամենատարբեր ընտանիքներից են՝ սկսած ծայրահեղ անապահով, կան նաև, որ ընտանիքում խնդիրները գումարի հետ չեն կապված, այլ ծնողավարման կազմակերպման` ամուսնալուծված են և դժվարանում են երեխային կիսել»,- ասաց նա:

Տեր-Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց թեժ գծին զանգում են հիմնականում այնպիսի դեպքերով, երբ երեխային տեսակցելու, պարտավորություն ստանձնելու խնդիր է լինում: Նա նշեց, որ, նախորդ տարվա համեմատ, ավելի շատ են դեպքերը, երբ կենտրոնը կարողանում է երեխային ընտանիք վերադարձնել: «Հիմնականում աշխատում ենք ընտանիքին աջակցել, երեխային ընտանիք վերադարձնել, բայց այստեղ էլ խնդիր է դառնում, քանի որ  մասնագետներից ավելի շատ և ավելի երկարատև աշխատանք է պահանջվում»,- ասաց Տեր-Հովհաննիսյանը` նշելով, որ կան դեպքեր, երբ որևէ հաստատություն տեղափոխվելը անհրաժեշտ է, որպեսզի մշտական բռնությունից կամ ինցեստի դեպքերից երեխան պաշտպանված լինի: