Պուտինը և Լուկաշենկոն ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Մինսկում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լոկաշենկոն ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Մինսկում, ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Ավելի ուշ երկու նախագահներին է միացել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Պուտինը Մինսկ է ժամանել Օսակայից, որտեղ մասնակցում էր G20 գագաթաժողովին: