|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ մի խորհրդակցություն չի հրավիրել Ռուսաստանի ճնշումից երկիրը պաշտպանելու կամ երկրի ինքնիշխանության պահպանման թեմաներով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտը:
«Մենք մեր երկրի ինքնիշխանության թեմայով արդեն կողմնորոշվել ենք, այդ հարցը չի քննարկվում: Այդ թեմայով որևէ քննարկում, խորհրդակցություն չի եղել, այդ լուրերը ինչ-որ մեկի վառ երևակայության արդյունքն են»,- ասել է նա:
Ավելի վաղ մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են, թե Լուկաշենկոն փակ խորհրդակցություն է անցկացրել երկրի առանցքային պաշտոնյաների հետ, քննարկելու ռուսական կողմից եկող ճնշումները և ինքնիշխանության պահպանման հարցը: