|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ ինքը քաղաքական շարժառիթ չի տեսնում Ռուսաստանի՝ օդային հաղորդակցության սահմանափակման որոշման մեջ, բայց բացասական հետևանքներն անխուսափելի են:
«Մենք աշխատում ենք թռիչքների վերսկսման ուղղությամբ», - ըստ NTV հեռուստաալիքի՝ հավելել է դիվանագետը։
Երկուշաբթի հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ապրիլի 15-ից հունիսի 1-ը կդադարեցնի չարտերային և կանոնավոր թռիչքները դեպի Թուրքիա: Բացի այդ՝ տուրօպերատորներին խորհուրդ է տրվել առայժմ Թուրքիա շրջագայությունների փաթեթներ չվաճառել:
Նշվում էր, որ պատճառը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի՝ Թուրքիա կատարած այցն է, սակայն Կրեմլը հայտարարել էր, որ դրա պատճառը Թուրքիայում կորոնավիրուսի իրավիճակի վատթարացումն է։