Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության քննարկմանն այսօր ներկայացվեց բնակարանների, տների և այլ անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման կարգերի փոփոխությունների նախագիծ, որով սահմանվելու է հարկի միասնական տեսակ՝ անշարժ գույքի բոլոր տեսակների համար, բացի գյուղատնտեսական հողերից: Հարկման միասնական ձևի անցման դեպքում ուղղակի գործակիցներ կսահմանվեն անշարժ գույքի տարբեր տեսակների նկատմամբ: Այս մասին կառավարության նիստում ասաց Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը:
Արդեն լրագրողների հետ ճեպազրույցում նա վստահեցրեց, որ անշարժ գույքի գների մասին խոսք չկա, խոսքը վերաբերում է նրան, որ ունենք անշարժ գույքին վերաբերող կադաստրային գներ, որոնք հնացած են:
Սարհատ Պետրոսյանը շեշտեց, որ 2018 թվականին Հայաստանի ամբողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, դրան ավելացվել են կադաստրում եղած հավաստի տվյալները, և դրանց վերլուծության արդյունքում ստացվել է լրիվ այլ պատկեր: Նա նշեց, որ գնահատումը հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ է եղել, սակայն հիմնական մասը` հեղափոխությունից հետո:
Նա պարզաբանեց, որ սա դեռևս անշարժ գույքի հարկը չէ: «Նախագիծը ենթադրում է, որ գույքահարկ այլևս չպետք է լինի ընդհանրապես՝ անշարժ գույքի միասնական հարկ է լինելու»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ դրույքաչափի վերաբերյալ ինքը չի կարող որևէ բան ասել, սակայն, իր անձնական դիրքորոշմամբ, կառավարությունը պետք է այնպես անի, որ ռիսկային խավի վրա ճնշում չլինի: «Ճկուն համակարգ է լինելու, մենք դեռ չենք հանդիպել գույք, որ մեր գնահատածը բարձր արժեք ունենա շուկայականից»,-ընդգծեց Պետրոսյանը՝ կրկնելով, որ դեռևս 8-րդ և 9-րդ գոտում հարկման մասին խոսք չկա: «Այսօր այստեղ չի հարկվում այն գույքը, որը 3 միլիոնից ցածր կադաստրային արժեք ունի»,- հավելեց նա: