Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գորիսի կրակոցների գործով իրավապահները խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով նախաքննական մարմինը հետախուզում է հայտարարել նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։
Ըստ էության, կրակոցների գործով երկրորդ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվում: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, եւ մարզպետի որդու նկատմամբ եւս հայտարարվել է հետախուզում: Նրան փտրում են ու փնտրում, իսկ հայրն էլ մարզպետ է աշխատում:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր եւ նրան տեղափոխել էին Երեւան: Կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել»: