կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 11:02
Քաղաքական

Փաթեթում աչքիս զարնեց ժյուրիի կամ, այսպես ասած, ընտրող հանձնաժողովի կազմը, ու հատկապես՝ մեկ անուն. Սարհատ Պետրոսյան

Փաթեթում աչքիս զարնեց ժյուրիի կամ, այսպես ասած, ընտրող հանձնաժողովի կազմը, ու հատկապես՝ մեկ անուն. Սարհատ Պետրոսյան

Նախորդ երկու շաբաթների ընթացքում երկու նորություն եղավ. առաջինը ԱՕԿՍ-ի շենքի վերաբերյալ իրավապահ մարմնի հայտարարությունն էր, որ. «… պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պատմությանը չէի անդրադառնա, եթե նույն շրջանում չլիներ մեկ այլ հայտարարություն, այս անգամ Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ Օպերայի հրապարակի շրջակայքի համար մրցույթ հայտարարելու մասին։

Չեմ անդրադառնում այդ մրցույթին, քանի որ դա մեկ անգամ եւս ապացուցեց, որ իրականում որեւէ փոփոխություն չկա նման խոշոր մասշտաբով խնդիրներ լուծելու եւ առհասարակ նորմալ կազմակերպված ճարտարապետական մրցույթների միջոցով գաղափարներ գեներացնելու համար։ Սակայն փաթեթում աչքիս զարնեց ժյուրիի կամ այստպես ասած ընտրող հանձնաժողովի կազմը, ու հատկապես՝ մեկ անուն։

Մրցույթում տխրահռչակ Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է 2012 թվականին ԱՕԿՍ-ի շենքի քանդումն արդարացրած՝ մշակույթի նախարարության նախկին պաշտոնյան (տե՛ս հղումը՝ այստեղ)։ Նույնիսկ նրան չէի անդրադառնա, եթե, համաձայն օդում կախված լուրերի, փորձ չլիներ նրան որպես «ոլորտի լավագույն գիտակ» մշակույթի նախարարություն հրավիրել աշխատանքի, կամ նորից ըստ օդում կախված լուրերի, նույն այդ ժամանակաշրջանում մշակույթի ոլորտը համակարգած փոխնախարարը չհավակներ Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնին ու, ավելին, դա լուրջ դեմքերով չքննարկվեր նրա թեկնածությունը տարբեր ձեւաչափերով։

Մենք կարող ենք բազմաթիվ կիսատ-պռատ որոշումների, մասնագիտական առումով բոբիկ մտքերի համար լինել ներողամիտ, բայց երբ կոնկրետ անձինք, որոնք վերջին երկու տարիների փոփոխություններից հետո պետք է ամաչեին փողոցում քայլել, այսօր ջրի երես են դուրս գալիս՝ պետք է ստանան արժանին։ Սրա նպատակը ոչ թե այդ մարդկանց մինչեւ վերջ ոչնչացնելն է, այլ այսօր նման գործարքների մեջ մտնող մարդկանց ցույց տալը, որ եթե հիմա ինչ-որ պատճառով (թայֆաբազության՝ հիմնականում) պլստացին իրավական պատասխանատվությունից, ապա երկարաժամկետ կտրվածքով կրելու են բարոյական պատասխանատվություն այս ամենի համար։

#ՈչինչՄյուսԱնգամ ինստիտուցիոնալ մոտեցումը ոչ միայն կլինի հայտարարությունների տեսքով, այլ ամենօրյա գործով»:

Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 9-ին, ՀՀ քննչական ծառայությունը զեկւյց է հրապարակել՝ Պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու և առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության վերաբերյալ:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից պատմության և մշակութային հուշարձաններ վնասելու դեպքերի առթիվ հարուցվել է 25 քրեական գործ: