Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առավել հաճախ հնչող արտահայտությունն է. «Հայաստանում կոռուպցիան իսպառ վերացել է», «կոռուպցիան արմատախիլ է արվել»։ սա ասվում է չափազանց հաճախ։ Իրականությունը, սակայն, ամեն անգամ այլ բան է ապացուցում։ Եվ ապացուցում է, որ կոռուպցիոն սկանդալների մեջ են ներքաշվում հենց ներկա իշխանության ներկայացուցիչները, գրում է Yerevan.today-ը:
Բերենք տասնյակ փաստեր «նոր Հայաստանի» կոռուպցիոն դեպքերից։
26․06․2019թ․ – 210 հազար դրամ կաշառք ստանալիս կալանավորվում է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը։ Ըստ հաղորդագրության, 2019թ․ հունվարից մինչ հունիս արդեն 1․3 մլն դրամ կաշառք է վերցրել։
22․02․2019թ․ - Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալը 1000 դոլարով այսպես ասած՝ «նիգոդնի բիլետ» էր դասավորել քաղաքացու համար։
22.02.2019թ․ - ԱԱԾ-ն հայտարարեց, որ ՍԱՊԾ աշխատակիցները կաշառք են վերցրել՝ 30-120 հազարական դրամ՝ Շիրակում գործող մի շարք ձեռնարկատերերի օգտին՝ դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն։
04.03.2019թ․ Կաշառք վերցնելու դեպք գրանցվեց Վանաձորում․ քաղաքապետարանի պաշտոնյան քաղաքացուն հողատարածք տրամադրելու և սեփականության վկայական հանձնելու համար պահանջել և ստացել էր 170 հազար դրամ։
26.03.2019թ․ Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվեցԳյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը։
28․03․2019թ․ - Ձերբակալվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։ Հրապարակվեց 2500 դոլար կաշառքի մասին, որը հանել էին գրպանից։
30․03․2019թ․ - Կաշառք ստանալու մեղադրանքով ԱԱԾ-ն ձերբակալեց առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Ուշագրավ է այն, որ դեպքը տեղի ունեցավ Նախարարա Արսեն Թորոսյանի հայտարարությունից հետո, թե իր ղեկավարած ոլորտում ակտիվ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ:
04․04․2019թ․ - «Կոռուպցիան արմատախիլ է արվել» փաշինյանական արտահայտությանը անգամ Փաշինյանի մերձավոր ազգականը չէր հավատացել, որի և կեղծ դիպլոմով փորձել էր աշխատանք գտնել։ Փաշինյանն էլ ցուցում էր տվել նրա դեմ գործ հարուցել և պատժել ամենախիստ կերպով։ Արդյունքում տուգանվեց 200 հազար դրամով։
25․04․2019թ․ - Ձերբակալվեց Վանաձորի սոցիալական ծառայության մասնագետը։ https://www.youtube.com/watch?v=C6Re1c-P9wU Նա նպաստառուների ցուցակում ընդգրկելու և հաջորդող տարիներին նպաստի վճարը չդադարեցնելու, նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու, ընտանիքի բարեկեցիկ կենցաղավարության հանգամանքը չարձանագրելու, ինչպես և ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման փաստը թաքցնելու դիմաց որպես ապօրինի վարձատրություն պահանջել է պետբյուջեից տրամադրվող նպաստի մեկ կամ երկու ամսվա գումարը։
29․04․2019թ․ - Ձերբակալվեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորը, որը շորոթւմներ էր կատարել:
10.06.2019թ․ - ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն վարչության Շիրակի ստուգումների բաժնի գլխավոր տեսուչը կալանավորվեց կոռուպցիայի համար։
Դեպքերը բազմաթիվ են, մենք ներկայացրեցինք բացահայտված դեպքերի մի չնչին մասը միայն։ Կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, և այն տարածված է պետության կյանքի բոլոր ոլորտներում՝ իշխանությանը մոտ կամ հեռու կանգնած մարդկանցից, իշխանության մերձավորներից, զանազան պաշտոնյաներից մինչև պետության ղեկավարի ընտանիք։
Բնականաբար, կոռուպցիոն տարրեր է պարունակում վարչապետի տիկնոջ հիմնադրամը, որի նվիրատուների ցանկն ու նվիրաբերված գումարները կասկածի առիթ են հանդիսանում։ Աննա Հակոբյանի հայտարարությունը, որով «թալանված գումարները» լեգիտիմացնում էր, առիթ պետք է դառնար, որ նրանով զբաղվեին իրավապահ կառույցները։
Կամ վարչապետի մերձավորներից կարելի է հիշել Արարատի մարզպետին, որը լրատվամիջոցների առաջ թվարկում էր, թե որ ազգականին որ գործին է տեղավորել։
Իհարկե, չմոռանանք գործերի գործը՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գլխավոր դերակատարմամբ։
Այսքանից հետո խոսել կոռուպցիան իսպառ վերացած լինելու մասին, պարզապես անհեթեթ է։
Արմինե Արմենակյան