|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ապրիլի 25-ին, ժամը 06։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Orange Fitness» պրեմիում ակումբի շոգեբաղնիքում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:10-ին, մարվել՝ ժ․07։48-ին։ Այրվել են շոգեբաղնիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 10 քմ և ջերմահարվել՝ մոտ 20 քմ տարածք։