կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-23 09:47
Հասարակություն

ՍԴ աշխատակիցներն անհավանական քանակությամբ պրեմիում տեսակի բենզին են ծախսել. «Ժողովուրդ»

ՍԴ աշխատակիցներն անհավանական քանակությամբ պրեմիում տեսակի բենզին են ծախսել. «Ժողովուրդ»

«Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը ընթացիկ տարվա համար պատվիրել է 45 հազար 600 լիտր պրեմիում տեսակի բենզին, ինչի համար պատրաստվում է պետբյուջեից ծախսել 19 մլն 608 հազար դրամ, այսինքն՝ 1 լիտրը 430 դրամով։ Դժվարանում ենք ասել, թե ՍԴ–ի աշխատակազմը որքան է չարչարվել նման թանկ գնով պրեմիում բենզին «ճարելու» համար, քանի որ բենզալցակայաններում այն 410 դրամ արժի։ Բայց ուշագրավ է նաև այն փաստը, որ ՍԴ-ն, որն ընդամենը 9 անդամ ունի, որոնք տանից աշխատանքի են գալիս և գնում տուն, այդքան շատ բենզինի կարիք ունի։ ՍԴ 1 անդամի հաշվով ստացվում է օրական 23 լիտր։ Դժվար է պատկերացնել, որ ՍԴ անդամները օրական 220 կիլոմետր ճանապարհ են կտրում՝դատարան հասնելու համար»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։