|
Փոխարժեքներ
18 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը hուլիսի 16-ին հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Թանի ալ-Զեյուդիի (Thani al-Zeyoudi) հետ:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են շրջակա միջավայրի բնագավառում երկու երկրների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցության, այդ ոլորտում ներգրավված գործարարների փոխայցեր կազմակերպելու հնարավորությունների շուրջ: