կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-22 10:32
Տարածաշրջան

Վրացական ղեկավարությունը պետք է իր վրա վերցնի ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը. ՈւՄՎ գլխավոր քարտուղար

Վրացական ղեկավարությունը պետք է իր վրա վերցնի ստեղծված իրավիճակի  պատասխանատվությունը. ՈւՄՎ գլխավոր քարտուղար

Վրաստանի քաղաքական ղեկավարությունը մանրամասն տեղյակ է եղել Ուղղափառության միջխորհրդարանական  վեհաժողովի նիստի անցկացման կարգի մասին և պետք է իր վրա վերցնի ստեղծված իրավիճակի  պատասխանատվությունը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՈՒՄՎ գլխավոր քարտուղար Անդրեաս Միխայիլիդիսը:

Նա «հանդուգն» է որակել ծայրահեղականների վարքագիծը և կարծում է, որ դա կազմակերպված է եղել: Միխայիլիդիսի խոսքով` ՈՒՄՎ-ն կատարվածը որակում է որպես մի խումբ ազգայնականների կողմից սադրանք:

Վրաստանի խորհրդարանում անցկացվող` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի  ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը «ոչ պրոֆեսիոնալ» էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը։