|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մեր միջև բավականին լուրջ տարաձայնություններ են մնում: Ընդհանուր առմամբ, քննարկում ենք նույն առաջարկությունները: 15 տարի է` տեսնում ենք նույն գաղափարները, նույն խաղաղ պլանը: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Վաշինգտնում կայացած հանդիպումից հետո` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նոր առաջարկները. հայտնում է MInval.az-ը:
Նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում կայացել են ինտենսիվ բանակցություններ, նաև` հավելել, որ համանախագահները հավելյալ փաստաթղթեր են տրամադրել ավելի բովանդակալից բանակցությունների համար:
«Մանրամասնությունների շուրջ կային որոշ տարաձայնություններ, սակայն, ինչպես ասում են, ամենակարևորը հենց մանրամասնություններն են: Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է ավելի մեծ քաղաքական կամք ցուցաբերել: Շփման գծում տիրող իրավիճակը չպետք է խանգարի հռչակագրին կամ խաղաղ պայմանագրին հասնելուն»,- ասել է Մամեդյարովը: