կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-16 10:16
Արցախ

Կարողացել ենք խորությամբ հասկանալ այն պահերը, որոնք հայկական կողմի հետ խնդիրներ էին առաջացնում. Մամեդյարով

Կարողացել ենք խորությամբ հասկանալ այն պահերը, որոնք հայկական կողմի հետ խնդիրներ էին առաջացնում. Մամեդյարով

Մոսկվայում  Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպման ընթացքում քննարկվել են մի քանի առաջարկություններ, որոշվել են լուծումներ: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է Haqqin.az-ը:

«Կայացել են լայն առարկայական բանակցություններ… Քննարկվել են հարցեր, որոնք մինչ օրս խոչընդոտել են  բանակցությունների առաջխաղացմանը: Չեմ կարող ասել լիարժեք առաջխաղացման մասին: Սակայն մենք կարողացանք ավելի մանրամասն և խորությամբ հասկանալ այն պահերը, որոնք հայկական կողմի հետ խնդիրներ էին առաջացնում»,- ասել է Մամեդյարովը:

Նախարարը հավելել է, որ քննարկումները տարվել են Ռուսաստանի կողմից 2016-ին առաջարկված պլանի շուրջ:

«Բնական է, որ մի հանդիպման ժամանակ  բոլոր հարցերը հնարավոր  չէ լուծել: Այդ հանդիպման ձեռքբերումը եղավ այն, որ մենք հասկացանք` ինչ խնդիրներ կան, ինչ խնդիր պետք է լուծել: Օրինակ` Հայաստանը բարձրացնում է կարգավիճակի և անվտանգության հետ կապված հարցեր: Իսկ մենք առաջին հերթին շեշտը դնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերման  և բռնագաղթածների` հարազատ հողեր վերադարձի վրա: Քննարկումները եղել են այդ 4 հարցի շուրջ: Որոշում է կայացվել շարունակել բանակցությունները»,- ասել է նա:

 «Ինչ վերաբերում է Հայաստանի  և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, ապա նախ պետք է հանդիպեն նախարարները: Եվ արդեն այդ հանդիպումից հետո, եթե տեսնենք, որ խնդրահարույց հարցեր են առաջանում, կհանդիպեն Հայաստանի վաչապետը և Ադրբեջանի նախագահը: Ամենայն հավանականությամբ, համանախագահները մոտ ժամանակներս կայցելեն տարածաշրջան»,- հավելել է Մամեդյարովը: