Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը ոսկե մեդալ է նվաճել 64 կգ քաշային կարգում:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, Եվրոպական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին` Մինսկի «Դինամո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):
Արծաթե մեդալի արժանացան սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) և մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ): Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) և բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:
Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով՝ 9 մարզաձևերում: Խաղերում հանդես եկան 4000-ից ավելի մարզիկներ 50 երկրներից: Վիճարկվեց մեդալների 200 հավաքածու՝ 15 մարզաձևերում: