|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Վրաստանի խորհրդարանում անցկացվող`Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում է նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում:
Գավրիլովը պատմել է, որ այդ միջադեպից հետո նիստը դադարեցվել է, ՌԴ պատվիրակությունը լքել է խորհրդարանի շենքը: Նա նաև հայտնել է, որ վրացի ծայրահեղականները ջուր են լցրել իր վրա և փորձել խլել փաստաթղթերը:
Հավելենք, որ վեհաժողովին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը, որը նույնպես լքել է դահլիճը: